Վրաստանը խաղողի ռեկորդային բերք է հավաքել

14:53   22 Հոկտեմբեր 2018    167

Վրաստանը վերամշակման է ուղարկել մոտ 230 հազար տոննա խաղող։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղնախարար Լևան Դավիթաշվիլին։

«2018 թվականին անկախ Վրաստանի պատմության մեջ ռեկորդային թվով խաղող է մշակվել. մոտ 230 հազար տոննա։ Խաղողագործների եկամուտը գերազանցել է 300 միլիոն լարին»,– ասել է նա։

Ինչպես նշել է նախարարը, աճել է գինու արտահանումը, արտահանման շուկաները դիվերսիֆիկացվել են, ստեղծվել են գինու նոր արտադրություններ և ընդլայնվել են հները, գյուղատնտեսական վարկ է գործում և գյուղատնտեսական ապահովագրման համակարգ։

Նշվում է նաև, որ խաղողի ստացման տարբեր փուլերում ավելի քան 280 հազար մասնավոր ընկերություն է ներգրավվել, ինչն ապահովել է խաղողի հանձնման անընդհատ գործընթացը։

«Խաղողը գինեգործական ձեռնարկություններին 22 հազար խաղողագործներ են հանձնել, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է. սա նշանակում է, որ պետությունը վերջին տարիներին ճիշտ քաղաքականություն է վարել և բարեփոխումներ է արել գինեգործության ոլորտում»,– հայտարարել է Լևան Դավիթաշվիլին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները