Մակրոնը եւ Թրամփը քննարկել են ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագան

15:04   22 Հոկտեմբեր 2018    159

Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին (ՄՓՀՀ) պայմանագրի ապագան:

Ֆրանսիայի ղեկավարը նշել Է այդ պայմանագրի կարեւորությունը եվրոպական անվտանգության ու ռազմավարական կայունության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

«Հանրապետության նախագահը եւ նախագահ (Դոնալդ) Թրամփը նաեւ արծարծեցին ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագայի հարցը: (Էմանուել Մակրոնը) հիշեցրել Է այդ համաձայնագրի կարեւորության մասին, մասնավորապես, եվրոպական անվտանգության ու մեր ռազմավարական կայունության համար»,- հայտնել են Ելիսեյան պալատում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները