Կրեմլը անդրադարձել է ԱՄՆ-ի` ՌԴ-ի հետ պայմանագրից դուրս գալու պլաններին

15:55   22 Հոկտեմբեր 2018    380

ԱՄՆ-ը դեռ քայլեր չի ձեռնարկել ՌԴ-ի հետ կնքված` Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու ուղղությամբ, որի գործընթացը նախատեսված է փաստաթղթով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԱՄՆ-ի ծրագրերը:

Նա նաև հաստատել է, որ տվյալ թեման կբարձրացվի Մոսկվայում այցով գտնվող` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումների ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրեմլ  


Վերնագիրի այլ պիտակները