Uber-ը նախատեսում է անօդաչու սարքերի միջոցով սնունդ առաքել

16:20   22 Հոկտեմբեր 2018    184

Արդեն հաջորդ տարի Uber Technologies–ը կարող է սկսել Uber Eats հաճախորդներին սնունդ առաքել անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։

Ինչպես գրում է The Wall Street Journal պարբերականը՝ ընկերության կայքում համապատասխան բաժնի ղեկավարի թափուր աշխատատեղի հայտարարություն է հայտնվել, որն ավելի ուշ հեռացվել է կայքից։

Ընկերության ներկայացուցիչը թերթին հայտարարել է, որ հայտարարությունը «լիովին չի համապատասխանում ընկերության ծրագրին, որը դեռևս մշակման վաղ փուլում է գտնվում»։

Պարբերականի տվյալներով՝ անօդաչու սարքի միջոցով սնունդի առաքման թեսթային գործարկումը Uber-ը ցանկանում է գործարկել արդեն 2019 թվականին, իսկ 2021–ին այն արդեն լիարժեք կոմերցիոն ծառայություն կդառնա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Uber  


Վերնագիրի այլ պիտակները