Լոնդոնը առաջատարն Է դարձել Է անշարժ գույքի օբյեկտներոււմ ներդրումների ցուցանիշով

16:26   22 Հոկտեմբեր 2018    161

Լոնդոնը 10 տարվա ընթացքում իններորդ անգամ առաջատարն Է դարձել անշարժ գույքի բնագավառում ներդրումների ցուցանիշով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Cushman & Wakefield ընկերությունը:

«10 տարվա ընթացքում իններորդ անգամ Լոնդոնն առաջատարն Է դարձել անշարժ գույքի բնագավառում միջազգային ներդրումների ներգրավման ցուցանիշով: Տարվա ընթացքում տրանզակցիաների ծավալն աճել Է 47 տոկոսով՝ մինչեւ 10,9 մլրդ դոլար: Կապիտալի հիմնական հոսքը Լոնդոն ապահովում են ասիացի ներդրողները»,-գրում են վերլուծաբանները, ճշտելով, որ իրենց կողմից դիտարկվել են 2018 թվականի անցած ժամանակաշրջանի տվյալները: Հոնկոնգը բարձրացել Է 14 դիրքով եւ զբաղեցրել երկրորդ տեղը: Փարիզը եւ Ամստերդամը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում են երրորդ եւ չորրորդ հորիզոնականները:

«Դիտարկումների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Նյու Յորքը դուրս Է մղվել միջազգային ներդրումների համար առավել գրավիչ քաղաքների հնգյակից»,- նշվում Է նյութերում: Ընդամենը վարկանիշում ներառվել են աշխարհի 25 քաղաքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները