Ֆրանսիացի դպրոցականը խաղալիք ատրճանակ է բերել դասի և դատարան է ընկել

16:59   22 Հոկտեմբեր 2018    246

Ֆրանսիայի Կրետեյ քաղաքում լիցեի 15–ամյա աշակերտը խաղալիք ատրճանակով սպառնացել է ուսուցչուհուն։ Այժմ նրան մինչև 3,5 տարի ազատազրկում է սպառնում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Le Parisien պարբերականը։

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպը նկարահանել և համացանցում տեղադրել են կասկածյալի դասընկերները։ Տեսանյութում դեռահասը ուսուցչի վրա ատրճանակ է պահում և պահանջում, որ նա, չնայած իր ուշացմանը, մատյանում նշի դասին իր ներկայությունը։

Ուսուցչուհին ոստիկանությունում դիմում է գրել հաջորդ օրը։ Չնայած աշակերտի ձեռքի ատրճանակը խաղալիք է եղել, նրա գործողությունները որպես քրեական հանցագործություն են դիտարկվել։ Եթե դպրոցականը 16 տարեկան լիներ, նրան մինչև յոթ տարվա ազատազրկում կսպառնար, սակայն այս դեպքում ժամկետը 3,5 տարի կարող է լինել՝ հաշվի առնելով տարիքը։

Կասկածյալը նույն օրը հոր հետ ոստիկանություն է ներկայացել։ Նրա խոսքերով՝ տեղի ունեցածը կատակ է եղել. նա իրականում չի ցանկացել վախեցնել ուսուցչուհուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները