Նորվեգիայում մահացել Է Հիտլերի դիվերսանտը

18:23   22 Հոկտեմբեր 2018    200

Հոկտեմբերի 21-ին 99 տարեկան հասակում վախճանվել Է նորվեգացի Յոահիմ Ռենեբերգը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարտնչել Է հիտլերյան կոալիցիայի դեմ:

Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, Ռենեբերգը մասնակցել Է այն գործարանի ոչնչացման գործողությանը, որը ծանր ջուր կամ դեյտերիումի օքսիդ Էր (D2O) արտադրում՝ նյութ, որը կարող Էր կիրառվել ատոմային ռումբի արտադրության համար:

Գործակալության տվյալներով՝ Ռենեբերգը 23 տարեկան Էր, երբ 1943 թվականին նրան ուղարկեցին մասնակցելու «Գաներսայդ» գործողությանը, որի ընթացքում խմբի մասնակիցները Նորվեգիայի Վեմորկում ներթափանցեցին Norsk Hydro ընկերության տարածք եւ ոչնչացրեցին ծանր ջրի արտադրության գործարանը:

Դա գործարանը ոչնչացնելու դիվերսանտների երկրորդ փորձն Էր. առաջին խումբը բռնվել եւ մահապատժի Էր ենթարկվել՝ նույնիսկ չհասցնելով ներթափանցել ձեռնարկության տարածք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա  


Վերնագիրի այլ պիտակները