Ավստրալիայի հարավ-արևելքում մեկ օրում կայծակի 300 հազար հարված է գրանցվել

19:54   22 Հոկտեմբեր 2018    223

Ավստրալիայի հարավ-արևելքում փոթորկի ժամանակ մեկ օրում կայծակի ավելի քան 300 հազար հարված է գրանցվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Միայն Սիդնեյում կայծակի հարվածների թիվը հասել է 7 հազարի:

Էլեկտրական լիցքերը հարվածել են ծառերին և բնակելի տներին:

Նախնական տվյալներով՝ առնվազն մեկ մարդ է զոհվել, վնասվել են շինություններ և ծառեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները