Իտալիայի վարչապետը հավաստիացրել Է, որ երկիրը դուրս չի գա ԵՄ-ից

17:16   22 Հոկտեմբեր 2018    256

Իտալիան մտադիր չԷ դուրս գալ ԵՄ-ից եւ եվրոգոտուց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հոկտեմբերի 22-ին հայտարարել Է Հռոմում Օտարերկրյա մամուլի ընկերակցությունում կայացած մամուլի ասուլիսում:

«Կարդացեք՝ նայելով շուրթերիս,-ասել Է նա անգլերենով,- Italexit-ի (Brexit-ի նմանությամբ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու), Եվրոպայից ու եվրոգոտուց մեր դուրս գալու ոչ մի շանս չկա»: Եվրոգոտուց Իտալիայի հնարավոր դուրս գալու շուրջ շահարկումները հայտնվել են տակավին Իտալիայում ներկայիս կոալիցիոն կառավարության ձեւավորման փուլում, որի մասնակիցներն են «5 աստղ» Շարժումը» եւ «Լիգա»-ն. կուսակցություններ, որոնք հայտնի են եվրոսկեպտիցիզմով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները