«Մայրս Է օգնում». Սահակաշվիլին պատմել է Ամստերդամում իր կյանքի մասին

17:28   22 Հոկտեմբեր 2018    243

Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին «1+1» հեռուստաալիքում «Ուկրաինական սենսացիաներ» հաղորդման լրագրողներին ցուցադրել Է, թե ինչպես Է ապրում Ամստերդամում, եւ պատմել Է այն օգնության մասին, որը նրան ցուցաբերում Է մայրը:

Քաղաքական գործչի խոսքով՝ Նիդեռլանդներում «կոմունալկան» իր վրա նստում Է ամսական 300-350 եվրո՝ գազով եւ «բոլոր հարմարություններով»:

Մաքրելու հետ միասին այդ գումարը հասնում Է 400 եվրոյի: Ավտոմեքենան նա փոխարինել Է հեծանվով, իսկ գործնական կոստյումները՝ ջինսով: Սահակաշվիլին խոստովանել Է, որ իրեն երբեմն ֆինանսապես օգնում Է մայրը՝ Գիուլի Ալասանիան՝ պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ:

«Իմ մայրը բավականաչափ վաստակում Է, որպեսզի պահի իրեն, օգնի կնոջս ու որդուս, որը Վրաստանում Է, եւ երբեմն նույնիսկ փոքր-ինչ ինձ Է օգնում»,-ասել Է ասել Է Սահակաշվիլին: Նրա խոսքով՝ Նիդեռլանդներում «ինքը ձանձրանում Է» եւ հաճախ Է հիշում Ուկրաինան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները