Թրամփը սպառնացել է դադարեցնել օգնություն տրամադրել Ամերիկայի երկրներին

17:54   22 Հոկտեմբեր 2018    294

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել օգնության տրամադրումը Կենտրոնական Ամերիկայի այնպիսի աղքատ երկրների, ինչպիսիք են Հոնդուրասը, Գվատեմալան և Սալվադորը:

«Գվատեմալան, Հոնդուրասը և Սալվադորը չկարողացան կանգնեցնել երկրները լքող մարդկանց, որոնք անօրինական կերպով շարժվում են դեպի ԱՄՆ: Այժմ մենք կդադարեցնենք կամ էականորեն կկրճատենք նրանց տրամադրվող օգնությունը»,- գրել է նա իր թվիթերյան էջում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ այդ երրներից շուրջ 5000 միգրանտ շարժվում է դեպի ԱՄՆ` փրկվելով աղքատությունից և բռնությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները