Պատրուշեւը եւ Բոլթոնը քննարկել են սպառազինությունների մասին համաձայնագրերը

22:46   22 Հոկտեմբեր 2018    268

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում քննարկել են լայն շրջանակի հարցեր, ներառյալ սպառազինությունների վերաբերյալ համաձայնագրերը եւ Սիրիայի իրադրությունը:

Այ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտնել են ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բոլթոնը Մոսկվա իր ուղեւորությունն սկսել Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպմամբ: Նրանք քննարկել են լայն շրջանակի հարցեր, ներառյալ սպառազինությունների վերաբերյալ համաձայնագրերը, Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան եւ ահաբեկչության դեմ պայքարը»,-ասված Է ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է Twitter-ում:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները