Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է ապրում Ամստերդամում

20:45   22 Հոկտեմբեր 2018    156

«1+1» հեռուստաընկերության «Ուկրաինայի սենսացիաներ» հաղորդաշարի լրագրողները այցելել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, որն այժմ ապրում է Ամստերդամում՝ Ուկրաինայից արտաքսվելուց հետո։

Սահակաշվիլին հայտարարել է, որ չի ամաչում, սնունդը գնում է տեղական սուպերմարկետից, մարզադահլիճ է գնում և քաղաքում հեծանիվով է տեղաշարժվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սահակաշվիլին չի թաքցնում այն փաստը, որ երբ ինքը և իր ընտանիքը ֆինանսական խնդիրներ է ունենում նրան օգնում է իր մայրը, Ջուլի Ալասանիան, ով, ի դեպ, արդեն 71 տարեկան է:

Համացանցում տարածված տվյալների համաձայն, նա վրաց պատմաբան է, պատմական գիտությունների դոկտոր, Վրաստանի միջնադարյան մշակույթի փորձագետ, թուրքագետ։

«Նա այնքան է վաստակում, որ կարողանում է հոգալ իր կարիքները, օգնել իմ որդուն և կնոջը, ովքեր Վրաստանում են, և երբեմն անգամ մի փոքր ինձ»,- ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սահակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները