Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է նաև Սիրիայի քրդերի հարցը

22:15   22 Հոկտեմբեր 2018    167

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական զինված ջոկատների թեման՝ անընդունելի համարելով ԱՄՆ կողմից նրանց ցուցաբերվող աջակցությունը:

Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Թուրքիայի նախագահը խոսել է նաև սիրիական Մանբիջի շուրջ և նկատել, որ դրա հետ կապված համատեղ գործողությունների թուրք-ամերիկյան ծրագրի կյանքի կոչումը շատ է ուշանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձևավորած ու հաստատած «ճանապարհային քարտեզն» իր նպատակին չի ծառայել, և նախապես համաձայնեցված գործողությունների իրականացումը խիստ ուշանում է:

«Եթե Եփրատի արևելքում անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն՝ մենք կդիմենք անհրաժեշտ քայլերի: Կա՛մ դուք մաքրեք Մանբիջը, կա՛մ դա կանենք մենք»,- ասել էր Չավուշօղլուն՝ դիմելով ԱՄՆ-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները