Բելգիայի օդուժը կվերազինեն F-35 կործանիչներով

21:03   22 Հոկտեմբեր 2018    179

Բելգիայի կառավարությունը որոշում է կայացրել թագավորության ռազմաօդային ուժերի վերազինման հմար ԱՄՆ-ից գնել հինգերորդ սենդի F-35 Lightning II կործանիչներ:

Միացյալ Նահանգների Lockheed Martin կոնցեռնը (F-35 Lightning II-ի արտադրողը) եւ Մեծ Բրիտանիայի BAE Systems-ը (Eurofighter Typhoon կործանիչը) 2018 թվականի փետրվարին դարձան նոր սենդի կործանիչ-ռմբակոծիչներով Բելգիայի ռազմաօդային ուժերի վերահանդերձման հայտամրցույթի միակ մասնակիցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը վերաբերում է F-16 կործանիչների համակազմի փոխարինմանը, որոնք Բելգիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ էին 1980-ական թվականների սկզբից:

34 նոր կործանիչ-ռմբակոծիչների գնման եւ սպասարկման համար Բելգիայի կառավարությունը, զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ պլանավորում է ընդհանուր առմամբ տրամադրել 15 միլիարդ եվրո:

«Մի քանի կառավարական աղբյուրների տվյալներով՝ որոշումն արդեն ընդունվել է հօգուտ F-35-ի»,- ասված է հաղորդագրության մեջ: Գործակալությունը նշում է, որ նախարարների կաբինետն այժմ «պատրաստում է ձեւակերպումը, որպեսզի բացատրի այդ որոշումը», որն ընդունվել է ոչ եվրոպական նախագծի օգտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները