Հս. Կորեան 640 մլն դոլարի շքեղության պարագաներ է ներկրել Չինաստանից

21:34   22 Հոկտեմբեր 2018    205

Անցյալ տարի Հյուսիսային Կորեան առնվազն 640 մլն դոլար արժողությամբ շքեղության պարագաներ է ներկրել Չինաստանից, ինչը հակասում է ՄԱԿ-ի պատժամիջոցներին։

Նրա խոսքերով՝ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը շքեղության պարագաներ, այդ թվում՝ հիդրոինքնաթիռ, թանկարժեք երաժշտական գործիքներ, տեխնիկա, ավտոմեքենաներ, խմիչքներ, ժամացույցներ եւ մորթիներ է ներկրել Չինաստանից եւ այլ երկրներից՝ իրեն սատարող ընտրախավին նվիրելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ապրանքների մեծ մասը տեխնիկա է եղել, երկրորդ տեղում ավտոմեքենաներն են, երրորդ տեղում՝ ալկոհոլային խմիչքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները