Վաշինգտոնն ուզում է իմանալ Խաշոգջիի գործի հետ կապված բոլոր գաղտնիքները

09:00   23 Հոկտեմբեր 2018    205

Վաշինգտոնն ուզում է իմանալ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի հետ կապված բոլոր գաղտնիքները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը բազմիցս իր կարծիքն է հայտնել այդ խնդրի վերաբերյալ։ «Նա արքայազնից ճշմարտությունն է պահանջում։ Մենք ուզում ենք ճշմարտությունն իմանալ, ոչ թե, այսպես ասած, խոսակցություններ։

Առաջին հերթին մեզ պետք է իմանալ՝ ինչու է նա մահացել։ Ո՞վ է նրան սպանել։ Մենք ուզում ենք այդ գործընթացի բոլոր գաղտնիքներն իմանալ»,- նշել է Բոլթոնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները