Օբաման մեղադրել է Թրամփին՝ ուրիշի վաստակը որպես իրենը ներկայացնելու մեջ

09:41   23 Հոկտեմբեր 2018    204

ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ հենց ինքն է ամերիկյան տնտեսությունը ճիշտ ուղու վրա կանգնեցրել։ Այս մասին նա պատմել է Լաս–Վեգասում՝ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։

«Երբ ես լքեցի Սպիտակ տունը, բարձրանում էր աշատավարձը, նվազում էր առանց ապահովագրության մարդկանց թիվը։ Դա այն է, ինչ ես հանձնել եմ իմ հաջորդին։ Այնպես որ, եթե հերթական անգամ կլսեք տնտեսական հրաշքների մասին, հիշեք, թե ով է դա սկսել»,– նշել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հոկտեմբերի 18-ին Newsweek ամսագիրը նյութ է թողարկել, որը պսակազերծում է Թրամփի՝ տնտեսության աննախադեպ աճի մասին սուտը։ Հրապարակման հեղինակների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունները չեն համապատասխանում շարքային ամերիկացիների գործերի իրական վիճակին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Օբամա   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները