Անոմալ ուժեղ կարկուտը Հռոմի փողոցները ծածկել է սառույցի հաստ շերտով. VIDEO

12:21   23 Հոկտեմբեր 2018    282

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևելյան հատվածում տեղացած անոմալ ուժեղ կարկուտի հետևանքով փողոցները ծածկվել են սառույցի հաստ շերտով՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, սառույցի հաստ շերտը թույլ չի տվել մեքենաներին առաջ շարժվել: Բազմաթիվ վարորդներ ստիպված են եղել մեքենաները փողոցի մեջտեղում թողնել ու հեռանալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի կենտրոնական փողոցներն ու մի քանի մետրոկայարան հեղեղվել են հոկտեմբերի 21-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով: Ճանապարհները վերածվել էին գետերի: Ջրով էր լցվել մի քանի մետրոկայարան, ինչի հետևանքով մետրոն փակվել էր նախատեսված ժամից շուտ: Որոշ շրջաններում ջրի մակարդակը հասել էր 1.5 մետրի:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմ  


Վերնագիրի այլ պիտակները