Փախուստի դիմած բանտարկյալը Ստամբուլում սպանդ է կազմակերպել

13:44   23 Հոկտեմբեր 2018    240

Ստամբուլի Քադըքեյ շրջանում փախուստի դիմած բանտարկյալը դանակով հարձակվել է անցորդների վրա։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով NTV-ին, միջադեպի արդյունքում 11 մարդ է տուժել։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործի անունը Ալի Քարդաշ է։

Մսի կրպակի մոտակայքում նա հարձակվել է մի կնոջ վրա և վիրավորել է բոլորին, ով փորձել է կանգնեցնել իրեն։

Ներկա պահին տղամարդուն ձերբակալել են, բժիշկները օգնություն են ցուցաբերում վիրավորներին։ Երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։

Նշվում է, որ տղամարդը դատված է եղել վեց անգամ՝ ավազակության և գողության համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստամբուլ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները