Նոբելյան դափնեկիրները Մեյին եւ Յունկերին նախազգուշացրել են Brexit-ի բացասական հետեւանքների մասին

14:41   23 Հոկտեմբեր 2018    240

Մի խումբ գիտնականներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակների 29 դափնեկիրներ եւ Ֆիլդսյան մեդալներով պարգեւատրված վեց մաթեմատիկոսներ, բաց նամակ են հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին:

Ինչպես հայտնել Է Press Association գործակալությունը, նամակում Միացյալ Թագավորությանը եւ Եվրամիությանը նախազգուշացնում են այն բացասական ազդեցության մասին, որը Brexit-ը կարող Է թողնել եվրոպական գիտության վրա:

«Կոշտ Brexit-ը կարող Է Էական վնաս հասցնել գիտությանը, այնպես որ կառավարության անդամները պետք Է նստեն եւ անսան մեզ»,- հայտարարել Է բրիտանացի կենսաքիմիկոս Փոլ Ներսը, որը ֆիզիոլոգիայի գծով Նոբելյան մրցանակ Է ստացել 2001 թվականին:- Մեզ անհրաժեշտ Է (ԵՄ-ի հետ) այնպիսի գործարք, որը կապահովի գիտության ֆինանսավորման այն մասի փոխարինումը, որը կորստի կմատնվի Brexit-ի հետեւանքով, կպահպանի ուղեւորությունների ազատությունը տաղանդավոր գիտնականների համար եւ նրանց զգալ կտա, որ այդ երկրում ուրախ են իրենց համար»:

Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի, որը գլխավորում Է Ներսը, հազարավոր աշխատակիցների 97 տոկոսը համոզված Է, որ կոշտ Brexit-ը կվնասի բրիտանական գիտությանը, իսկ 82 տոկոսը կարծում Է, որ այն նաեւ կործանարար ազդեցություն կունենա ամբողջ եվրոպական գիտության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեյ   Յունկեր   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները