Ջոն Բոլթոնը ծաղկեպսակ է դրել Մոսկվայում Բորիս Նեմցովի սպանության վայրում

20:24   23 Հոկտեմբեր 2018    143

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը երեքշաբթի ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի շիրիմին Մոսկվայի Ալեքսանդրովսկի այգում:

Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, Բոլթոնը՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի ուղեկցությամբ, մեկ րոպե լռությամբ հարգել է Հայրենական մեծ պատերազմում ընկած զինվորների հիշատակը: Թրամփի խորհրդականը ծաղիկներ է դրել նաև Ալեքսանդրովսկի այգում գտնվող հերոս-քաղաք Կերչի հուշարձանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպի Ալեքսանդրովսկի այգի ճանապարհին 8 մեքենայից կազմված շարասյունը կանգառ է կատարել Մեծ Մոսկվորեցի կամրջի վրա, որտեղ 2015-ին սպանվել էր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը: ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Բոլթոնը ծաղկեպսակ է դրել այն վայրում, որտեղ սպանվել է Նեմցովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները