ԱՄՆ-ում սկսվել է մեքսիկացի թմրաբարոն «Լիլիպուտ»-ի դատավարությունը

09:59   06 Նոյեմբեր 2018    274

Երկուշաբթի, նոյեմբերի 5-ին Նյու Յորքում սկսվել է թմրաբարոն Խոակին Գուսմանի դատավարությունը, որը հայտնի է «Լիլիպուտ» մականվամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նրան շուրջ երկու տարի առաջ Մեքսիկայից ԱՄՆ են արտահանձնել: 12 երդվյալ ատենակալների անունները չեն բարձրաձայնվի՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Դատական գործընթացը կմեկնարկի նոյեմբերի 13-ին:

Դատավոր Բրայան Քոգանի կարծիքով՝ Գուսմանի դատավարությունը, որը մեղադրվում է թմրավաճառության, փողեր լվանալու, առևագումների և սպանությունների մեջ, կարող է ամիսներ տևել:

Վերջին երկու տարում «Լիլիպուտ»-ը Նյու Յորքի դաշնային բանտում է եղել, առանձին խցում: Մեղավոր ճանաչվելու դեպքում թմրաբարոնին ցմահ ազատազրկում է սպառնում: Գուսմանն ինքը հերքում է իր մեղքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները