Ադրբեջանը սկսում է գրոհային գնդացիրների սերիական արտադրություն

17:24   06 Նոյեմբեր 2018    299

Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը սկսում է՝ HP-7,627 տիպի, 62x54 մմ գրոհային գնդացիրների սերիական արտադրություն:

Այդ մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը:

Տվյալ գնդացիրը առաջին անգամ ցուցադրվել է՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին կայացած «ADEX-2018» ցուցահանդեսում և բարձր գնահատական է ստացել միջոցառման մասնակիցների կողմից: Հայտնվում է, որ գնդացիրը ստեղծվել է ադրբեջանցի մասնագետների կողմից և անցել է բոլոր փորձարկումները:

HP-7,62 տիպի գնդացիրը, որի նշանառության հեռավորությունը կազմում է 1000 մ, նախատեսված է մերձամարտի և հակառակորդի կենդանի ուժի ու նրա կրակակետերի ոչնչացման համար: Գնդացրի արագաձգությունը 1 րոպեում 600-750 կրակոց է: Գնդացրի զանգվածը 8,6 կգ է և կարող է տեղադրվել նաև զրահատեխնիկայի վրա ու օգտագործվել ցանկացած եղանակային պայմաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները