Պնախարարություն. Մենք շփումներ չունենք Երևանի հետ

18:00   06 Նոյեմբեր 2018    803

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև ոչ մի կապ, կամ որևէ այլ շփումներ գոյություն չունի:

Այդ մասին երեքշաբթի ի պատասխան՝ Hayatsk.info-ն հարցմանը, հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

«Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, շփման գծում իրավիճակի հետ կապված, որոշվել է՝ Հայաստանի հետ փոխադարձ կապ պահպանող պատասխանատու անձը, սակայն այդ պատասխանատու անձը չի հանդիսանում Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատակից»,- հայտնել են ուժային գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիդ Տոնոյանը հանդես է եկել ուղերձով, որում նա ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ստեղծվել է ուղիղ հեռախոսակապ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները