Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 45 դեպք

22:12   06 Նոյեմբեր 2018    134

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 5-ից 6-ը Հայաստան ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 6, ծեծի 4, յուրացման կամ վատնման 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, կողոպուտի, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության եւ թմրամիջոցի իրացման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Hayatsk.info


Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները