Մոգերինի. ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցների քաղաքականությունը ՌԴ-ի դեմ

14:54   07 Նոյեմբեր 2018    307

Եվրոպական Միությունը պահպանելու է պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի իրադրության և 2014 թվականին Ղրիմի միացման պատճառով, բայց, շարունակելու է երկխոսությունը Մոսկվայի հետ, հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Կանադայում ելույթ ունենալով Մոնրեալի Մակգիլի համալսարանում:

Բուհի ուսանողների հետ նրա հանդիպումն իր կայքում հեռարձակել է Կանադայի ԱԳ նախարարությունը:

«Կարծում եմ, որ պատժամիջոցները կշարունակվեն,-ասել է նա:-Եվրոպայում կա այն բանի հստակ ըմբռնումը, որ ուժի օգնությամբ սահմանների փոփոխումը տաբու է և պետք է տաբու մնա, այլապես մենք մի քանի դար հետ կվերադառնանք, իսկ դա ոչ ոք չի ցանկանում»:

Մոգերինին նաև հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի «օգնություն և աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Բրյուսելը և Մոսկվան առաջվա պես պահպանում են երկխոսությունը: «Մենք պահպանում են երկխոսությունը անվտանգության, միջուկային զենքի չտարածման հարցերի, Մերձավոր Արևելքի և Արկտիկայի իրադրության շուրջ: Կան թեմաներ, որոնց շուրջ մենք ընդհանուր ըմբռնում չենք գտնում, օրինակ՝ Սիրիայի հարցում, բայց մենք շարունակում ենք շփվել»,- ասել է Մոգերինին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոգերինի  


Վերնագիրի այլ պիտակները