Հայաստանի ՊՆ բեռնատարը վթարի է ենթարկվել. 4 զինվոր մահացել է, կան

15:34   07 Նոյեմբեր 2018    424

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։

Հայաստանի ՊՆ համարանիշներով КамАЗ մակնիշի ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։

Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և Հայաստանի ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։

Զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստանի-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները