Ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի չեն բարդանա. Պեսկով

17:00   07 Նոյեմբեր 2018    226

Կրեմլը չի սպասում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների բարդացման ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա` ամեն ինչ առանց այդ էլ շատ բարդ է:

Ինչ վերաբերում է ընտրություններին միջամտելուն, ապա Պեսկովը նշել է, որ «ի հեճուկս առկա ֆոբիայի, ՌԴ-ն չի միջամտում որևէ երկրի ընտրությունների»:

Ամերիկյան ԶԼՄ-ները կանխատեսում են, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ կտանի Սենատում` ստանալով 52 տեղ: Նման տվյալներ են ներկայացնում NBC-ին և ABC-ին: Իսկ դեմոկրատները հաղթանակ կտանեն Ներկայացուցիչների պալատում` ստանալով 238 տեղ, մինչդեռ հանրապետականները կստանան 197 տեղ: Ներկայացուցիչները պալատը վերահսկելու համար անհրաժեշտ է հավաքել 218 ձայն:

Կանխատեսումները հիմնված են քվեարկության նախնական արդյունքների վրա, պաշտոնական տվյալներ դեռ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները