ԵՄ-ն հուսով է, որ ԼՂ հարցով առարկայական բանակցություններ կանցկացվեն. Կլաար

17:08   07 Նոյեմբեր 2018    343

Եվրամիությունը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հնարավորինս շուտ առարկայական բանակցություններ կանցկացվեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Նա ասել է, որ ԵՄ-ն ողջունում է հակամարտության կարգավորման համար Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունների կառուցողական մոտեցումը եւ լարվածության նվազեցումը:

«ԵՄ-ն հուսով է, որ փոխզիջումների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար դա հնարավորինս շուտ կուղեկցվի կոնկրետ եւ առարկայական բանակցություններով: Այս կապակցությամբ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները