Կոնգրեսի ընտրությունները կարող են ամենաթանկը դառնալ պատմության մեջ

18:14   07 Նոյեմբեր 2018    127

2018 թվականի միջանկյալ ընտրությունները կարող են պատմության մեջ ամենաթանկը դառնալ եւ նստել 5 միլիարդ դոլար:

Այս մասին հայտնել է Fox News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Center for Responsive Politics հետազոտական կազմակերպության գնահատումները:

Այդ գնահատման մեջ հաշվի են առնված թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, քաղաքական գործողությունների կոմիտեների եւ այլ կազմակերպությունների ծախսերը, որոնք մասնակցել են ընտրական գործընթացին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես, դեմոկրատները ներկայիս ընտրարշավի համար հանգանակել են առնվազն 1,3 միլիարդ դոլար, իսկ հանրապետականները՝ ավելի քան 1 միլիարդ դոլար:

«Մենք սպասում ենք, որ որոշ ցուցանիշներ կաճեն, ինչպես դա միշտ լինում է,- հեռուստաընկերությունը բերել է Center for Responsive Politics-ի գործադիր տնօրեն Շեյլա Քրամհոլչի կարծիքը:- Քաղաքական արշավների համար վճարների սրընթաց թռիչքն այն բանի ակնառու ապացույց է ծառայում, թե որքան սուր է եղել պայքարը ներկայիս ընտրական ցիկլում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կոնգրես  


Վերնագիրի այլ պիտակները