Թրամփի գործունեությանը հավանություն Է տալիս ընտրողների 44 տոկոսը

19:25   07 Նոյեմբեր 2018    118

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը հավանություն Է տալիս ամերիկացիների 44 տոկոսը, իսկ 55 տոկոսը հավանություն չի տալիս:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով CNN-ին, Թրամփին վստահաբար աջակցում Է հարցվածների 31 տոկոսը այն դեպքում, երբ 47 տոկոսը վճռականորեն հավանություն չի տալիս նրա գործունեությանը: Հարցման մասնակիցների երկու երրորդը հայտարարել Է, որ քվեարկելիս իր որոշման վրա ազդել Է վերաբերմունքը Թրամփի քաղաքականության նկատմամբ:

Միեւնույն ժամանակ տասը հարցվածներից յոթը գոհունակություն են հայտնել տնտեսական իրադրության կապակցությամբ եւ հայտարարել են, որ իրենց ֆինանսական վիճակը վերջին երկու տարվա ընթացքում բարելավվել Է: Տասը հարցվածներից չորսը որպես կարեւորագույն խնդիր են նշել առողջապահությունը, իսկ տասից յոթը գտնում են, որ առողջապահությունը բարեփոխման կարիք ունի:

Յուրաքանչյուր տասը հարցվածներից երկուսը որպես կարեւորագույն խնդիր են նշել ներգաղթը, իսկ յուրաքանչյուր տասներորդը՝ զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը: Հարցման յուրաքանչյուր վեցերորդ մասնակիցը հայտարարել Է, որ առաջին անգամ Է մասնակցում միջանկյալ ընտրություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները