Գիտնականները պատմել են, թե ինչ հիվանդություններից է պաշտպանում սուրճը

19:59   07 Նոյեմբեր 2018    118

Տորոնտոյի համալսարանի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ սուրճը բովելիս դրանում առաջանում են հատուկ նյութեր, որոնք խոչընդոտում են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների առաջացմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հետազոտության հեղինակները ուսումնասիրել են սուրճի երեք տեսակ՝ թույլ բովված, մուգ՝ կոֆեինով և առանց դրա:

Պարզվել է, որ վերջին երկուսը խոչընդոտել են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններին բնորոշ ճանաչողական ունակությունների տարիքային նվազեցմանը: Դա նշանակում է, որ դրական ազդեցություն է թողնում ոչ թե կոֆեինը, այլ բովման ընթացքում առաջացող այլ միացություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տորոնտո   Համալսարան   Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները