Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի «Անակոնդա» զորավարժությունները

17:28   07 Նոյեմբեր 2018    307

Նոյեմբերի 7-ին Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ «Անակոնդա-2018» զորավարժությունները, որոնց կմասնակցի մոտ 100.000 զինծառայող, ինչպես նաև կօգտագործվի 5.000 միավոր տարատեսակ տեխնիկա, 45 նավ, 150 ինքնաթիռ ու ուղղաթիռ:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, զորավարժությունների շրջանակում զինծառայողները կմշակեն սովորական ու հիբրիդային սպառնալիքների պայմաններում ռազմավարական պաշտպանական փոխգործակցությունը:

Լեհաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ տվյալ զորավարժությունները որևէ պետության դեմ ուղղված չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները