Մեքսիկայում Մայրերի միությունը սկսել է եղբայրական գերեզմանի որոնումները

17:40   07 Նոյեմբեր 2018    218

Մեքսիկայի Վերակրուզ նահանգի մայրերի միությունը, որը զբաղվում է անհետ կորած հարազատների որոնմամբ, սկսել է գերեզմանի որոնումը, որտեղ կարող են շուրջ 500 մարդու մնացորդներ լինել:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Jornada պորտալին:

Ռոսալիա Կաստրո Տոսը՝ Colectivo Solecito Մայրերի միության ներկայացուցիչը հաղորդում է, որ այն վայրը, որտեղ կարող է լինել գերեզմանը, նշված է եղել քարտեզի վրա եւ գաղտնի փոխանցվել իրենց:

«Մենք կզննենք 4 տեղեր», —ասել է կինը: Ինչպես հաղորդում է պորտալը, որոնումները կկատարվեն նահանգի նավահանգստային շրջանի մայրուղիներից քիչ հեռու: Այդ նպատակով երկուշաբթի նշված վայր է ժամանել 26 մարդուց կազմված խումբ: Մինչ նոյեմբերի 9-ը նախատեսվող գործողությունը պետք է ավարտվի դաշնային ոստիկանության եւ նահանգի գլխավոր դատախազության ներկայացուցիչների աջակցությամբ:

«Քարտեզը, որտեղ նշված են 500 մարմինները, մեզ պատմում է Վերակրուզում բռնության մակարդակի մասին: Ինչի՞ մասին են մտածել հանցագործները: Որ մեր երեխաները լքվա՞ծ կմնան, իսկ նրանք անպատի՞ժ: Ոչ, ահա նրանց մայրերը, որոնք որոնում են նրանց», — ասել է Տոսսը, որը դեռ անարդյունք շարունակում է որոնել 2011-ին անհետ կորած իր որդուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները