Hyatt-ի ժառանգն ԱՄՆ պատմության մեջ ամենահարուստ նահանգապետն է դարձել

17:54   07 Նոյեմբեր 2018    255

Ամբողջ աշխարհում հայտնի Hyatt հյուրանոցային ցանցի միլիարդատեր ժառանգ Ջեյ Ռոբերտ Փրիցկերը, մասնակցելով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, Իլինոիսի նահանգապետ է ընտրվել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 53-ամյա տղամարդը դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենահարուստ նահանգապետը, որի կարողությունը գնահատվել է 3,5 մլրդ դոլար:

Հայտնի է, որ նահանգապետը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է: Նրա մրցակիցը հանրապետական Բրյուս Ռոներն էր:

Հատկանշական է, որ Փրիցկերն անցած քարոզարշավի վրա 171,5 մլն դոլար է ծախսել սեփական միջոցներից:

Պարբերականը հավելում է, որ Փրիցկերն ԱՄՆ պատմության մեջ երկրորդ ամենահարուստ պաշտոնյան է՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները