Հրամանատարաշտաբային վարժանքներ Ադրբեջանում

16:50   07 Նոյեմբեր 2018    163

Նոյեմբերի 12-ից Ադրբեջանում զորքերի օպերատիվ պատրաստության շրջանակներում մեկնարկելու են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Վարժանքները պլանային են:

Հայտարարվում է, որ վարժանքների հիմնական նպատակն է տարբեր տեսակի ռազմական գործողությունների պայմաններում ստուգել և բարելավել ղեկավարման մարմինների փոխգործակցության մակարդակը:

Ներգրավվելու են ռազմավարական, օպերատիվ, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակների ղեկավարման մարմինները, զորատեսակներ և հատուկ նշանակության ուժեր:

Նշվում է, որ վարժանքների ընթացքում կիրառվելու են նորագույն՝ այդ թվում արբանյակային միջոցներ, փորձարկվելու են զորքերի անընդհատ ղեկավարման, փոխգործակցության, տվյալների փոխանցման և իրավիճակային արագ որոշումների կայացման ունակությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները