Փարիզում նախատեսվող Պուտինի եւ Թրամփի հանդիպումը չեղարկվել է

20:13   07 Նոյեմբեր 2018    91

Նոյեմբերի 11-ին Փարիզում ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի գագաթաժողովի չեղյալ հայտարարման պատճառը ֆրանսիական կողմի մտավախություններն են, որ գագաթաժողովը կշեղի մամուլի եւ հասարակության ուշադրությունը այդ օրվա համար նախատեսված տոնակատարություններից, որոնք նվիրված են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին:

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հասկանալի է, որ Փարիզում Պուտինի եւ Թրամփի հանդիպման մասին լուրը մեծ հետաքրքրություն առաջացրեց միջազգային քաղաքական շրջանակներում եւ լրատվամիջոցներում, դա լիովին հասկանալի է: Բայց այդ հաշվի առնելով ֆրանսիացի գործընկերները այն բանից հետո, երբ հայտարարվեց հանդիպման մասին, սկսեցին մտավախություններ հայտնել, որ հանդիպումը եւ նրա նախապատրաստումը կարող են շեղել ուշադրությունը Փարիզի միջոցառումների գլխավոր թեմայից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակից եւ խաղաղության համաժողովից», — ասել է Ուշակովը:

Նրա խոսքով, «ֆրանսիացի գործընկերները այդ հարցի վերաբերյալ իրենց մտավախությունները ակտիվորեն հայտնել են ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան կողմերին»: «Հաշվի առնելով այս նկատառումները, Վաշինգթոնում եւ Մոսկվայում որոշեցին ձեռնպահ մնալ երկու նախագահների լայնածավալ հանդիպումն անցկացնելուց եւ կենտրոնանալ Բուենոս Այրեսում՝ G-20 գագաթաժողովի ժամանակ նման հանդիպման կազմակերպմանը», - պարզաբանեց ՌԴ նախագահի օգնականը:

Այժմ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն Փարիզում Պուտինի եւ Թրամփի կարճ հանդիպման մասին պայմանավորվածություն ունեն: Ակնհայտ է, որ հանդիպումը տեղի կունենա ճաշի ժամանակ, որը նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է Ելիսեյան պալատում անցկացնել: Ըստ Ուշակովի, բացի Պուտինից եւ Թրամփից սպասվում է, որ ճաշին ներկա կլինեն մոտ 50 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, որոնք ընդունել են Մակրոնի հրավերը: Փարիզում Պուտինի եւ Թրամփի կարճ հանդիպումից հետո կհաստատվի, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները ավելի մանրամասն քննարկում կանցկացնեն նոյեմբերի վերջին Բուենոս Այրեսում, ասել է Ուշակովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները