Նորվեգիայում ավարտվել են ՆԱՏՕ–ի ամենախոշոր զորավարժությունները

20:32   07 Նոյեմբեր 2018    134

Նորվեգիայում ավարտվել են Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ–ի ամենախոշոր զորավարժությունները։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարության գնահատմամբ՝ զորաշարժը շատ հաջող է անցել։

«Մենք այստեղ շատ բան սովորեցինք»,–հայտարարել է ԱՄՆ ադմիրալ Ջեյմս Ֆոգգոն։ Իր հերթին Նորվեգիայի ԳՇ պետ Հոկոն Բրուն Հանսենը նշել է, որ զինվորականները ոգեւորությամբ են մասնակցել զորաշարժին եւ մատնանշել է իրենց լարված աշխատանքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Trident Juncture զորավարժությունը անցկացվել է հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը Նորվեգիայի տարածքում, Բալթյան ծովում եւ հյուսիսային Ատլանտիկայում։ 50 հազար մասնակիցներից 10 հազարը բունդեսվերի զինվորներ ու սպաներ են եղել, ընդ որում՝ նրանցից 8000 անմիջապես ներկա են եղել զորավարժություններին։ Բացի այդ, զորաշարժին մասնակցել են շուրջ 150 ինքնաթիռ եւ 60 նավեր։

ՆԱՏՕ–ն սա համարում է խոշոագույնը 1991 թվականից ի վեր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները