Twitter-ի օգտատերերը ծաղրել են Moncler-ի 3.500 դոլարանոց փքաբաճկոնները

22:36   07 Նոյեմբեր 2018    143

Սպորտային հագուստի արտադրությամբ զբաղվող Moncler բրենդը ներկայացրել է փքաբաճկոնների նոր հավաքածուն, որը ստեղծվել է դիզայներ Պիեռպաոլի Պիչոլիի հետ համագործակցության արդյունքում ու նախատեսված է կանանց համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ 2.700-3.500 դոլար արժողությամբ նմուշների արտասովոր դիզայնը թվիթերյան օգտատերերի ծաղրի առարկա է դարձել:

Նրանց կարծիքով՝ սպիտակ, սև, կապույտ, կանաչ ու այլ գունային լուծումներով փքաբաճկոններն ավելի շատ այլմոլորակայինների հագուստի են նման:

«Վերջապես գտա երազանքներիս հարսանեկան զգեստը»,- գրել է օգտատերերց մեկը սպիտակ փքաբաճկոնի նկարի տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Twitter  


Վերնագիրի այլ պիտակները