Ֆրանսիայում ձերբակալել են հիվանդանոցը պայթեցնել սպառնացող մի կնոջ

20:43   07 Նոյեմբեր 2018    120

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը սպառնում էր պայթեցնել ֆրանսիական Դյունկերկ կոմունայի հիվանդանոցներից մեկը:

Նշվում է, որ ծագումով դյունկերկցի կինը Փարիզի ոստիկանության աշխատակից է և երկար ժամանակ տառապում է ընկճախտից: Ոստիկանությունն առանց որևէ դժվարության ձերբակալել է նրան և ուղարկել բուժզննման՝ հոգեկան խանգարումների բարդության աստիճանը ստուգելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանության տվյալներով՝ կնոջ մոտ որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները