Հակաիրանական պատժամիջոցները կարող են համախմբել բազմաթիվ երկրների՝ դրանց դեմ պայքարելու համար

22:48   07 Նոյեմբեր 2018    144

Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները դժվար թե օգնեն Վաշինգտոնին հասնել լուրջ քաղաքական նպատակների՝ այդ թվում նաև Թեհրանի պահվածքի փոփոխման, սակայն դրանք կկարողանան վնաս հասցնել իրանական տնտեսությանը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The National Interest»-ին, Պարբերականն ընդգծում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումն ուղեկցվում է փորձագետների մտավախություններով, որոնք կարծում են, որ այդ կերպ ԱՄՆ-ը կարող է ակամա համախմբել բազմաթիվ երկրների՝ հակաիրանական պատժամիջոցներին դիմակայելու համար: Սպասվում է, որ անգամ Վաշինգտոնի դաշնակիցները կսկսեն փնտրել միջոցներ ԱՄՆ-ին՝ տնտեսությունը որպես Թեհրանի դեմ զենք օգտագործելու կարողությունից զրկելու համար: Սա նշանակում է, որ այժմ անգամ ԱՄՆ-ի դաշնակիցները չեն կարող վստահ լինել, որ Վաշինգտոնի պատժամիջոցները չեն ծավալվի նաև նրանց վրա:

Ինչպես գրում է NI-ն, վերջերս Թրամփին քննադատողները նկատել են, որ նախագահի վարչակազմը կտրուկ ակտիվացել է և պատժամիջոցների քաղաքականություն է վարում, մինչդեռ փորձագետները նախազգուշացնում են, որ միակողմանի պատժամիջոցները, ինչպես նաև դրանց չարաշահումը կարող է նվազեցնել դրանց արդյունավետությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները