Հոնկուրյան մրցանակի դափնեկիր է դարձել 40-ամյա Նիկոլյա Մատյեն

21:12   07 Նոյեմբեր 2018    118

Հոնկուրյան ակադեմիան, որ Ֆրանսիայում ամենահեղինակավոր գրական մրցանակ տրամադրողն է, անվանել է հաղթողին։

Այս տարի մրցանակին արժանացել է 40-ամյա Նիկոլյա Մատյեն՝ իր «Երեխաները նրանցից հետո» երկրորդ վեպի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գիրքը պատմում է 14-ամյա դեռահասի կյանքի և նրա առաջին սիրո ապրումների մասին։ Մրցանակի դրամային պարգևը խորհրդանշական է՝ 10 եվրո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները