Ամենաառողջ սրտերն ունեցող մարդկանց ցեղախումբը սկսել է գիրանալ

21:37   07 Նոյեմբեր 2018    145

Մի քանի տարի առաջ Ամազոնկայում բնակվող ցեղերից մեկը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ պարզվել էր, որ ցեղի ներկայացուցիչներն ունեն բժշկության պատմության մեջ երբևէ արձանագրված ամենաառողջ սրտերը։

Սակայն այժմ Բոլիվիայի տարածքում բնակվող ցեղախմբի ներկայացուցիչների մոտ գիտնականների կողմից սիրտ-անոթային հիվանդությունների և ճարպակալումների դեպքեր են գրանցվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

6 000 հոգուց բաղկացած ցեղախումբը այժմ ավելի քիչ է իզոլացված շրջակա աշխարհից, քանի որ բնակատեղիից ոչ շատ հեռու ճանապարհներ են հայտնվել, իսկ գետերի վրայով սկսել են փոխադրամիջոցներ անցնել։

Սննդակարգի մանրակրկիտ վերլուծության արդյունքում գիտնականները պարզել են, որ այսօր ցեղի անդամները 300%-ով ավելի շատ շաքար և յուղ են գնում սնունդ պատրաստելու համար, քան 5 տարի առաջ, ինչն էլ կտրուկ ազդել է նրանց առողջական վիճակի վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները