Թրամփը ընտրությունների արդյունքները անվանել է «շատ մեծ հաղթանակ»

21:59   07 Նոյեմբեր 2018    136

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքներն անվանել է «շատ մեծ հաղթանակ» հանրապետականների համար, որոնք ամրապնդել են Սենատում իրենց դիրքերը, թեեւ դեմոկրատները ութ տարվա մեջ առաջին անգամ ստացել են Ներկայացուցիչների պալատի վերահսկումը։

«Նրանք, ովքեր, աշխատել են ինձ հետ այս անհնարին միջանկյալ ընտրություններում՝ սատարելով որոշակի քաղաքական նախաձեռնություններն եւ սկզբունքները, լավ արդյունքների են հասել, իսկ նրանք, ովքեր դա չեն արել, ստիպված ենք հրաժեշտ տալ։ Երեկվա օրը մեծ հաղթանակ դարձավ, եւ այս ամենը չար ու թշնամական ԶԼՄ-ների ճնշման ներքո»,- գրել է նա Twitter-ում։, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները