Թրամփը հուսով է Կիմ Չեն Ընի հետ հաջորդ տարի հանդիպել

09:00   08 Նոյեմբեր 2018    235

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է հաջորդ տարի հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը հրավիրած մամուլի ասուլիսում։ Թրամփը նշել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն Փխենյանի ներկայացուցիչների հետ ավելի ուշ կհանդիպի։

Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը գոհ է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների զարգացման գործընթացից։ «Մենք կարծում ենք, որ լավ է ընթանում, մենք որեւէ տեղ չենք շտապում․․․ Ես կուզեի հանել պատժամիջոցները, բայց ԿԺԴՀ-ն իր հերթին պետք է պատասխանատու լինի»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ Պետդեպը չեղարկել էր հյուսիսկորեացի պաշտոնյայի հետ Պոմպեոյի հանդիպումը, որը պետք է Նյու Յորքում կայանար։ Նրանք պետք է քննարկեին երկու երկրների ղեկավարների հանդիպման հարցը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները