ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հրաժարական է տվել

09:02   08 Նոյեմբեր 2018    217

ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը Դոնալդ Թրամփի խնդրանքով հրաժարական է տվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ Սեշնսը այդ մասին հայտնել է Սպիտակ տանը ուղղված իր նամակում։ Թրամփը Twitter-ում գրել է, որ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես դրվել են արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Մեթյու Ուիթակերի վրա։

«Ուրախ ենք հայտնել, որ Մեթյու Ուիթակերը կդառնա ԱՄՆ նոր գործող գլխավոր դատախազը։ Նա երկրին լավ կծառայի․․․ Մենք շնորհակալ ենք Ջեֆ Սեշնսին ծառայության համար, եւ նրան ամենայն բարիք ենք ցանկանում։ Մշտական փոխարինման մասին ավելի ուշ կհայտնվի»,- գրել է Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ջեֆ-Սեշնս  


Վերնագիրի այլ պիտակները