Զիմբաբվեում վթարի հետևանքով առնվազն 47 մարդ է զոհվել

09:28   08 Նոյեմբեր 2018    237

Զիմբաբվեի հյուսիս-արևելքում երկու ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 47 մարդ, հաղորդում է Զիմբաբվեի հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ Ռուսապե քաղաքի մոտակայքում:

Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է 47 զոհի, այդ թվում երկու երեխայի դի: Այս պահի դրությամբ որևէ այլ տեղեկություն չի հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զիմբաբվե   Վթար  


Վերնագիրի այլ պիտակները