Թրամփը վիճել է CNN-ի լրագրողի հետ․ «Ահավոր եւ կոպիտ մարդ․․․ ժողովրդի թշնամի»

09:36   08 Նոյեմբեր 2018    302

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վիճել է CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի հետ, ում անվանել է «ահավոր եւ կոպիտ մարդ»՝ նշելով, որ CNN-ի համար ամոթ է, որ նման աշխատակից ունի։

Թրամփի դժգոհությունն են առաջացրել «միգրանտների քարավանի» մասին հարցին իր պատասխանի վերաբերյալ լրագրողի մեկնաբանությունները։ «Թույլ տվեք ես կառավարեմ երկիրը, իսկ դուք՝ CNN-ը։ Վե՛րջ, բավակա՛ն է»,- ասել է վրդովված Թրամփը՝ հասկացնելով, որ այլեւս չի պատասխանելու Ակոստայի հարցերին, սակայն վերջինս շարունակել է պնդել, ինչին ի պատասխան՝ Թրամփը պահանջել է, որ նա տա բարձրախոսը, եւ նստել է իր տեղը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա հեռացել է ամբիոնից, սակայն չի դիմացել եւ հայտարարել է, որ Ակոստան «ահավոր եւ կոպիտ մարդ» է, եւ CNN-ի համար պետք է որ ամոթ լինի նման աշխատակից ունենալը։ NBC-ի լրագրողը փորձել է պաշտպանել գործընկերոջը, ինչին Թրամփը պատասխանել է․ «Ես ձեզնով էլ հիացած չեմ, դուք ավելի լավը չեք․․․ Երբ ֆեյքային նորություններ եք տարածում, ինչը CNN-ը հաճախ է անում, ապա դուք ժողովրդի թշնամին եք»,- ասել է Թրամփը՝ նայելով Ակոստային։



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ   CNN  


Վերնագիրի այլ պիտակները