Տաջիկստանում ուղղիչ գաղութի դատապարտյալները խռովություն են բարձրացրել

09:58   08 Նոյեմբեր 2018    155

Հինգշաբթի լույս գիշերը Տաջիկստանի հյուսիսում գտնվող խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում տեղի է ունեցել դատապարտյալների խռովություն, տուժել են մի քանի մարդիկ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են մարզի ուժային կառույցներից:

«Մի քանի դատապարտյալներ են վիրավորվել խռովության ժամանակ, որը տեղի է ունեցել հինգշաբթի լույս գիշերը Սողդիյսկի մարզի վարչական կենտրոն Խուջանդայում գտնվող խիստ ռեժմի գաղութում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա չի կարողացել հայտնել խռովությունը ճնշելիս տուժածների ճշգրիտ թիվը: «Այս փաստով քննություն է ընթանում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տաջիկստան  


Վերնագիրի այլ պիտակները